Լրացավ ինձ համար շատ հարգելի, տեսակով հայրենասեր, անդավաճան, անկոտրում անհատի՝ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԱՇՈՏՅԱՆԻ 49-ամյակը:
Շնորհավորում եմ Արմեն Գևորգովիչին ծննդյան առթիվ, ցանկանում եմ քաջ առողջություն, հաջողություն և տոկունություն:
Սողոմոն թագավորի հայտնի մատանին ավետում էր.
«Ամեն ինչ անցնում է: Սա՛ էլ կանցնի»:
Արմեն Աշոտյանին մաղթելով համբերություն,Սողոմոնի մատանու գրությունը մի փոքր ձևափոխելով ասում եմ.
«Ամեն ինչ անցնում է: Սրա՛նք էլ կանցնեն»:
Միայն թե` տա՛ Աստված, որ շուտ գա «քարերը հավաքելու ժամանակը» և Արմեն Աշոտյանն օր առաջ հայտնվի ազատության մեջ:
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ